Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Արարատ Միրզոյանը Կոմֆորտ Էրոյին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի շուրջ

188
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 12:30
Արարատ Միրզոյանը Կոմֆորտ Էրոյին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի շուրջ

Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիային։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին և նկրտումներին, ինչը տորպեդահարում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների կողմից անաչառ և հասցեական արձագանքի կարևորությունը։