Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Կոչ եմ անում, որ կանայք պատրաստվեն, մեր գործը նաև ռազմաճակատում լինելն է». Աստղիկ Ավետիսյան

236
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 14:18
«Կոչ եմ անում, որ կանայք պատրաստվեն, մեր գործը նաև ռազմաճակատում լինելն է». Աստղիկ Ավետիսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․, Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի պահ մտածեք, որ հենց այս պահին ռուս խաղաղապահներին Ռուսաստանը հետ է կանչում, որովհետև իր պատերազմում ինքը պետք է հաղթի, մեր երկիրը պատրա՞ստ է աղետին դիմագրավելու։ Շատերդ նստած ծաղրում եք հային, որը սոցիալական խնդիր լուծելու և այլ պատճառներով ապրում է Ռուսաստանում ու հիմա որոշել է հետ գալ։ Նա դեռ գնալու տեղ ունի, իր տուն է գալիս, իսկ դո՞ւք...
Մեղադրե՛ք, ծաղրե՛ք, բամբասե՛ք, բայց մեր իրավիճակը ողբերգություն է, գոնե դա զգո՞ւմ եք։
Կոչ եմ անում, որ կանայք պատրաստվեն, մեր գործը նաև ռազմաճակատում լինելն է, մենք պետք է թիկունքին զուգահեռ գործենք նաև ռազմաճակատում։ Թշնամի երկիրը ոչ մի բանի առաջ չի կանգնելու, գործելու է, գործելու է անողոք, իսկ մենք գլուխներս կախ չենք նստելու, ոչ լացելու, ոչ էլ ողբալու ժամանակն է, այլ հավաքվել իրար գլուխ և պաշտպանել մեր երկիրը»։

Աղբյուրը`   Աստղիկ Ավետիսյան