Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վթարի հետևանքով 1 տարեկան երեխա է մահացել․ ոստիկանություն

415
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 12:06
Վթարի հետևանքով 1 տարեկան երեխա է մահացել․ ոստիկանություն

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.15-ի սահմաններում, ՈԿՖ բանավան-Արարատ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային. «Ֆորդ Տրանզիտի» 1-ամյա ուղևոր Ալեքս Շահբանդարյանը մահացել է, իսկ 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն։