Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

ԱԺ-ում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքով գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել

177
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 11:30
ԱԺ-ում լրագրողների նկատմամբ ոտնձգությունների դեպքով գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել

«Հայրենիք» կուսակցության անդամ, «Ամարաս» կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը գրել է. «Սեպտեմբերի 15-ին «MediaHub.am» և «Yerevan.Today» լրատվական կայքերի լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի, ինչպես նաև նույն լրատվական կայքերի օպերատորների նկատմամբ ՀՀ Ազգային ժողովում՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ՊՊԾ ծառայողների ոտնձգությունների դեպքի առթիվ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում։

Հաղորդմամբ պահանջվել է նախաձեռնել քրեական վարույթ և այդ վարույթի շրջանակներում գնահատական տալ վերոհիշյալ արարքներին։

«Արարքը, մեր համոզմամբ, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածով նախատեսված արարքին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և 44-171-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի (Առողջությանը թեթև վնաս պատճառելու հանցափորձ)»: