Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.

«Մենք դա կարող ենք …». Հրանտ Խաչատրյան

297
Ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2022 թ., 03:06
«Մենք դա կարող ենք …». Հրանտ Խաչատրյան

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ԱՆՀԱՏՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(մի բանավեճի արդյունքում)
ԵՍ - ի, ՄԵՆՔ -ի մասնիկ դառնալու հուսահատ ձգտումը այս պահին ոչ միայն օգտակար կլիներ, այլև անհրաժեշտ է իրագործել։ Բայց գիտակցելով, որ անորակ «մենքը» (պառակտված, հիասթափված ու այլ իմաստներով) խժռում է որակյալ ԵՍ-երին՝ որոնց բաղադրաչափը հասարակությունում բավարար է երկրին պիտանի, որակյալ ՄԵՆՔ հավաքելու համար։
Պետք է մի ակնթարթ կանգ առնել, ապամոնտաժել առկա «մենքը» (հիմնականում մտովի, իսկ որոշ կաղապարներ նաև ֆիզիկապես) ու շարունակել կյանքը ավելի տրամաբանված։
Կարծում եմ լավ կլիներ ազգովի սինքրոն, բայց կարելի է նաև ժամանակի մեջ հատվածաբար, բայց տարածության մեջ զուգահեռ։
Ու կտեսնեք, թե որքան արագ կստացվի ու որքան քիչ կպահանջվեն դեֆիցիտ ռեսուրսներ։
Ավելի հստակ՝ մտքի հեղափոխություն առանց նյութապաշտության։
Մենք դա կարող ենք …»:

Աղբյուրը`   Հրանտ Խաչատրյան