Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

«Ի՞նչ է նշանակում «ենթադրվում էր միջանցք տրամադրել»». Շարմազանով

344
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 22:18
«Ի՞նչ է նշանակում «ենթադրվում էր միջանցք տրամադրել»». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտներ, ձեր շեֆի «կառուցողական գործընկերը» քիչ առաջ ասել է ՝ ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք տրամադրի, բայց մինչ օրս նույնիսկ միջանցքի երթուղին չեն ներկայացրել։

Էս ի՞նչ հաշիվա…

Ի՞նչ է նշանակում «ենթադրվում էր միջանցք տրամադրել»։

Ո՞վ է խոստացել միջանցքը։

Ենթադրվում է, որ խոստացել է նա ում հետ Ալիեւն է հանդիպել։

Ո՞ւմ հետ է հանդիպել Ալիեւը։

Նախկինների՞։

Ոչ, հարգելիներս։

Նիկոլ Փաշինյանի։

Հերթական անգամ բորշը սարքեց Փաշինյանը, բայց պատասխան կտա ժողովուրդը»։