Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Ինչու են Ծառուկյանի դուստրն ու փեսան հրավիրվել դատախազություն․ ԶԼՄ

339
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 20:30
Ինչու են Ծառուկյանի դուստրն ու փեսան հրավիրվել դատախազություն․ ԶԼՄ

Օրերս հաղորդել էինք, որ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանն ու ու փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության շրջանակում։ Սակայն չէին հաղերդում, թե ինչ գույքի մասին է խոսքը: «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ այս պահի դրությամբ խոսքը վերաբերում է երկու անշարժ գույքի, երկու իրավաբանական անձի կազմում մասնակցության և 1 մլրդ 719 մլն 178 հազար 522 դրամ դրամական պահանջի մասին: Գլխավոր դատախազությունից հաստատել են լուրը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել: