Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ.

«Իրանը պատրաստ է խորացնել համագործակցությունը». Ռաիսին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

354
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 19:48
«Իրանը պատրաստ է խորացնել համագործակցությունը». Ռաիսին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Ուղերձները տարածել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Այս ուղերձներում Իրանի նախագահը նշել է, որ Իրանը իր հարևանների հետ քաղաքականության շրջանակներում առանձնակի կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ, և պատրաստ է խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերություններն՝ օգտագործելով ընդհանուր պատմական, մշակութային ընդհանրությունները։