Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ.

Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողների գործողությունները «Եռաբլուրում»

283
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 18:00
Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողների գործողությունները «Եռաբլուրում»

Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների գործողությունները «Եռաբլուրում»: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին։

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդա Ջավախյանը, աղբյուրի հետ զրույցում հայտնել է, որ իր ծնողներին՝ Նարինե Ալեքսանյանին և Գրիգոր Ջավախյանին նույնպես բերման են ենթարկել տանելով ոստիկանության տարբեր բաժիններ։

«Հայրիկիս ու էլի մի քանի ծնողների տարել են Կենտրոնի բաժին, մայրիկիս տարել են Նոր Նորք, բոլորին էլ բաց են թողել, էլի տարբեր ժամերի»,- ասաց Սեդա Ջավախյանը։

Նշենք նաև, որ այս դեպքը ոստիկանության կողմից նույնպես ուսումնասիրվում է։

Բերման ենթարկվածներից 3-ը 44-օրյա պատերազմի զոհերից Ժորա Մարտիրոսյանի, Գևորգ Ջավախյանի և Հակոբ Եղիազարյանի ծնողներն էին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: