Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 01 հոկտեմբերի, 2022 թ.

«Պահանջե՛ք կարմիրբերետավորների տխրահռչակ ստորաբաժանման լուծարումը». Ա. Չալաբյան

268
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 02:12
«Պահանջե՛ք կարմիրբերետավորների տխրահռչակ ստորաբաժանման լուծարումը». Ա. Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գրառումը. «Մեր երկրի Անկախության օրը մթագնվեց բացարձակ անթույլատրելի, անբացատրելի և խորապես վիրավորական իրադարձությամբ՝ տխրահռչակ կարմիրբերետավորները առավել գռեհիկ, լպիրշ ձևերով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների տասնյակ ծնողների, ճանապարհ բացելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և նրա շքախմբի համար, նույն այդ ծնողների զոհված որդիների շիրիմները իբր թե «հարգելու» համար:
Չեմ ցանկանում այսօր գնահատականներ տալ Փաշինյանին և նրա շրջապատին՝ այդ մարդկանց բարոյական և մարդկային արժեքները վաղուց ինձ պարզ են, և միայն նրանց հեռացումն է իշխանությունից, որը լիարժեք հանգուցալուծում կտա այս շարունակվող մղձավանջին: Այս պահին ցանկանում եմ սակայն շեշտել, որ Փաշինյանի կարմիրբերետավոր պաշտպանները վերածվել են իսկական ենիչերիների զորքի, անհայրենիք և աննամուս, և պետք է օր առաջ լուծարվեն: Եթե դա չանի Փաշինյանը, ապա դա պարտավոր է անել ցանկացած նոր իշխանություն, որը կհաջորդի Փաշինյանին՝ ազատելու մեր երկիրը այս խայտառակությունից:
Եթե համաձայն եք այս մտքին, միացեք այս կոչին, պահանջեք իշխանությունից կարմիր բերետավոր ոստիկանական տխրահռչակ ստորաբաժանման լուծարումը, և նրա բոլոր արատավորված ծառայողների պարտադիր հեռացումը ոստիկանության շարքերից»:

Աղբյուրը`   Ավետիք Չալաբյան