Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Ռուսաստանից Հայաստան են գաղթելու մեծ քանակությամբ հայեր, ռուսներ և այլ ազգեր». Արման Վարդանյան

296
Հինգշաբթի, 22 սեպտեմբերի, 2022 թ., 01:12
«Ռուսաստանից Հայաստան են գաղթելու մեծ քանակությամբ հայեր, ռուսներ և այլ ազգեր». Արման Վարդանյան

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Ռուսաստանից Հայաստան են գաղթելու մեծ քանակությամբ հայեր, ռուսներ և այլ ազգեր։ Այս հոսքը տարբերվելու է մինչև այժմ Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներից, որոնք մեծամասամբ կրթված, համակեցության կանոնները հարգող քաղաքացիներ են։ Այս հոսքը ավել ընդգծված ռուսական հոռի բարքերով և կենսակերպով է լինելու։ Բարով են գալիս, հատկապես հայերը, բայց Հայաստանը իրենց իմացած այն երկիրը չէ, որին հայհոյելով հեռացել են։
Հայաստանը ժողովրդավարության ուղի բռնած Սուվերեն պետություն է։
Հարգանքով ներս մտեք, որ ընդունվեք և պատրաստ եղեք մարտնչելու Հայաստանի Ինքնիշխանության համար»։

Աղբյուրը`   Արման Վարդանյան