Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

«Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից». Արմեն Գրիգորյան

433
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 14:12
«Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից». Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 21-ին ընդունել եմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկել ենք սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Վերահաստատել եմ Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:

Քննարկել ենք ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Ներկայացրել եմ նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները»:

Աղբյուրը`   Արմեն Գրիգորյան