Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

«Տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր». Դանիել Իոաննիսյան

268
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 14:18
«Տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Առավոտյան Եռաբլուրում տեղի ունեցածը ոտնահարում է Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Հայաստանի օրենսդրության մի շարք (մեծ շարք) նորմեր։ Այն նաև որևէ կերպ չի տեղավորվում բարոյականության սահմաններում։

Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը (մասնավորապես դրա՝ ժողովրդավարությանը վերաբերվող մասը)՝ ամբողջությամբ կեղծավոր է, եթե իր ենթակա ոստիկանությունն իր այցին ընդառաջ այսպիսի ապօրինություններ է գործում։

Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր և ոչ ժողովրդավարության մասին այն կեղծավոր տեքստը, որ հեռարձակում են Հ1-ով։

Հ. Գ. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս դեպքով հանցագործության մասին հաղորդում կներկայացնի։ Վստահ եմ, որ ոստիկանները չեն պատժվի, ինչով ևս մեկ անգամ կապացուցվի, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ»։