Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

«Հասկացեք, թե ինչու են ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան զինվորները». Տիգրան Աբրահամյան

338
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 21:18
«Հասկացեք, թե ինչու են ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան զինվորները». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանել, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնմխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։

Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի են այս անաստվածներն ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները։ Ահա թե ինչու է ձախողվել մեր երկիրը և ինչու ենք շարունակում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ»։