«Պահը վճռորոշ է»․ Արայիկ Հարությունյան
![]() Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է, 31-րդ տարեդարձը: Այն խորհրդանշում է համամարդկային ու ազգային արժեքներին հայ ժողովրդի հավատարմությունը, այդ արժեքների համար պայքարելու նրա անսասան կամքն ու ազատատենչ ոգին: Հզոր, ծաղկող ու զարգացած Հայրենիքը բոլոր հայերի նվիրական երազանքն է՝ Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Եվ այդ երազանքի շուրջ համախմբումն օրվա հրամայական է ու միակ ճիշտ ուղին այն իրականություն դարձնելու համար. մենք այլ ճանապարհ չունենք: Այսօր կրկին հայը կանգնած է նոր լրջագույն մարտահրավերների առջև, որոնք սպառնալիք են հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու ապագային: Պահը վճռորոշ է բազմադարյա պատմություն ու քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի և հայոց աշխարհի համար: Ուրեմն՝ եկեք բոլորս միասին, միակամ ու հաստատակամորեն, լցված հավատով ու իմաստնությամբ տեր կանգնենք հայոց անկախ պետականությանը, այն պահենք ամուր ու աներեր՝ հանուն մեր բոլոր նահատակների սուրբ հիշատակի և ապագա սերունդների: Խաղաղություն ու բարօրություն մեր Հայրենիքին և ժողովրդին»: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
