Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Մայկա-տրուսիկի փոխարեն զենք բերեք. «Հրապարակ»

181
Չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2022 թ., 09:42
Մայկա-տրուսիկի փոխարեն զենք բերեք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա և իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, փավր բենկեր, վրաններ են տարել։

Մեզ պատմեցին, որ զինվորներն ամենևին չեն ոգևորվել և ՔՊ-ական պատգամավորին ուղիղ ասել են, որ մայկա- տրուսիկի փոխարեն ավելի լավ կլիներ իրենց զենքով ապահովեին»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: