ԿԽՄԿ տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո 303 հայ դեռ համարվում է անհետ կորած․ ՄԻՊ
![]() ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող՝ Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը (տեսաուղերձը նկարահանվել է օգոստոսի 31-ին, քարտուղարության կանոնների համաձայն՝ ուղարկվել է սեպտեմբերի 8-ին)։ Տիկին Գրիգորյանն ընդգծել է, որ նման հանցագործության զոհերը զրկված են իրենց իրավունքներից և ենթակա են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու խոշտանգումների, արտադատական սպանությունների ենթարկվելու մեծ ռիսկի։ Հաճախ այն օգտագործվում է պետությունների կողմից որպես տեղեկատվական պատերազմի զենք՝ ընտանիքներում և ընդհանուր առմամբ, հասարակության մեջ սարսափ տարածելու համար: Պաշտպանը նշել է, որ ցավալիորեն, ամբողջ աշխարհում ընթացող հակամարտությունները բարենպաստ միջավայր են ստեղծել բռնի անհետացումների համար, և Հայաստանը դա գիտի իր օրինակով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն՝ 2020 թվականի պատերազմից հետո 303 հայ դեռ համարվում է անհայտ կորած։ Անհայտ կորածների մասին տեղեկությունների աղճատման կամ ընդհանրապես, տեղեկություններ չտրամադրելու ադրբեջանական քաղաքականությունը և քաղաքական առավելություններ ստանալու համար այդ հարցի օգտագործումը մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտում է։ Եզրափակելով ելույթը՝ տիկին Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կառավարությանը, որպես Մարդու իրավունքների ազգային ինստիտուտ, իր առաջարկին՝ ընդունել ազգային օրենսդրություն՝ ապահովելով իրավական միջոցներ և արդյունավետ ու ինստիտուցիոնալ կերպով արձագանքելով պատերազմի ընթացքում և դրանից հետո բռնի տեղահանված անձանց ընտանիքներին և զոհերին: Պաշտպանը կարևորել է նաև միջազգային շրջանակների և աշխատանքային խմբի մանդատի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում այդ նողկալի երևույթի դեմ պայքարելու նպատակով։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
