Երևան`   +31 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել հայերից

369
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 20:24
Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել հայերից

Ռուսական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ եթերի ժամանակ իր կողմից թույլ տրված սխալի համար, որի ընթացքում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բախnւմները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում:

«Ես երեկ հիմարություն ասեցի, սխալվեցի ու չուղղեցի: Այստեղի մեր փորձագետներից ոմանք հետո ինձ ուղղեցին, սակայն դա այնքան էլ ակցենտավորված տեսք չուներ: Ու քանի որ մեր հաղորդումը հայտնի է նրանով, որ մենք մեր բառերի համար պատասխանատու ենք, եկեք այս անգամ էլ այդպես լինի: Ես երեկ սխալվեցի:

Իհարկե, խոսքը գնում էր պետության տարածքի սահմանամերձ շրջանների մասին, այլ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի մասին: Խոսքը գնում էր հենց կոնկրետ պետության, կոնկրետ Հայաստանի տարածքների մասին: Ներողություն եմ խնդրում այդ հիմար սխալի համար ու ուզում եմ ասել՝ (հայերեն,- խմբ) «շնորհակալություն»,- ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է լրագրողը: