Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ.

Դպրոցի բակում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ դի

544
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 20:18
Դպրոցի բակում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ դի

Այսօր երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի բակում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 31-ամյա Լիլիթ Զ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցը հիմնովին վերակառուցվում էր և աշխատանքներն արդեն ավարտվել էին ու կատարվում էին մաքրման աշխատանքներ և այսօր Լիլիթ Զ.-ն 2-րդ հարկի մաքրման աշխատանքներ է անելիս եղել, երբ վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: