Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Երկու տարին բավարար էր օդը փակելու համար»․ Հակոբ Ավետյան

372
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 17:24
«Երկու տարին բավարար էր օդը փակելու համար»․ Հակոբ Ավետյան

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավարը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ․ «Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի գիշերն ու հաջորդ օրը նույնպես շարունակվեց, ուղղակի բոլորիս ցնցեց: Զորամասն էին թիրախավորել, բայց պատահական չէր, որ նաև բնակելի տներին խփեցին: Դա պայմանավորված էր նրանով, որ խուճապ առաջացնեն: Առանց չափազանցնելու՝ առնվազն մի 500 սնարյադ գյուղի վրա է տրաքել, դեռ չեմ խոսում զորամասի մասին»,- ընդգծել է նա:

Ավետյանի խոսքով՝ գյուղի բնակիչները հրաշքով են փրկվել. «Ոնց որ Աստված պահեց բնակիչներին, որ զոհ չունեցանք: Ունեցանք մեկ վիրավոր, կան թեթև վնասվածքներ ունեցողներ: 30-ից ավելի տուն հիմնահատակ քարուքանդ է եղել Սոթքում։ Պատահական, անսպասելի եղավ, ոչ մեկ տեղյակ չէր, ես մեղադրում եմ մեր կառավարությանը, իրենք պետք է զգոն լինեին, պետք է տեղյակ լինեին, իսկ եթե սպասելի էր պատերազմը, պետք է մեր երեխաները հարվածի տակ չլինեին։ Զենք քիչ է բաժանվել բնակիչներին, պետք է նման կերպ չլիներ, որովհետև դա արդեն դիրք է, Սոթք գյուղը, Ազատը, Կութը, Վերին Շորժան և այլ գյուղերի բոլոր բնակիչները պետք է զինված լինեին, որովհետև մենք գիշերը հսկում ենք գյուղը...

Կարևոր է օդը պաշտպանել, բայց օդն անպաշտպան է։ Երկու տարին բավարար էր օդը փակելու համար, մի ամիսն էլ էր բավարար, որ որոշակի գործողություններ արվեին։ Ինձ համար սա անհասկանալի է, տպավորություն է, որ դիտավորյալ են անում, այդպիսի կարծիք է առաջանում»։

«Երկու տարին բավարար էր օդը փակելու համար»․ Հակոբ Ավետյան