Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

«Չի կարելի հասարակական խուճապ գեներացնել՝ ժողովրդի վախերով լեգիտիմացնելով հնարավոր զիջումները». Սուրենյանց

680
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 17:12
«Չի կարելի հասարակական խուճապ գեներացնել՝ ժողովրդի վախերով լեգիտիմացնելով հնարավոր զիջումները». Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Առավոտվանից բազմաթիվ անձնական նամակներ եմ ստանում՝ խուճապի, նոր պատերազմի վերաբերյալ անհանգստությունների թեմայով:

Վստահ եմ՝ որևէ մեկը չի մտածում, որ այդ խուճապը գեներացվում է Մոսկվայից կամ Վաշինգթոնից: Խուճապի աղբյուրը շատ մոտ է՝ Երևանում:

Այդ մարդն այդպես էլ չհասկացավ, որ հասարակության հետ հնարավոր զիջումների մասին անկեղծորեն ինքը պետք է խոսի, ոչ թե այդ ֆունկցիան «վերապահի» ադրբեջանական բանակին կամ իշխանության կողմից գեներացվող խուճապին:

Չի կարելի հասարակական խուճապ գեներացնել՝ ժողովրդի վախերով լեգիտիմացնելով հնարավոր զիջումները: Դա անպատասխանատու քաղաքական կեցվածք է»: