Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Միջազգային բարձրաստիճան ներկայացուցիչներն ինձ ասել են՝ կարո՞ղ եք այդ փաստերը փոխանցել ձեր իշխանություններին». Թաթոյան

241
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 12:42
«Միջազգային բարձրաստիճան ներկայացուցիչներն ինձ ասել են՝ կարո՞ղ եք այդ փաստերը փոխանցել ձեր իշխանություններին». Թաթոյան

«Խաղաղությունը բացարձակ արժեք է, հիմնարար, կարևորագույն նշանակության արժեք, բայց երբ դու ունես պետություն, որը քեզ դիտարկում է՝ որպես իր ոխերիմ թշնամի, ուզում է պետությունդ գրավի, այս պայմաններում, եթե խոսում ենք միայն խաղաղության մասին ու միջազգային հանրությանը չենք ներկայացնում ապացույցներ.... Իմ զեկույցները տվել եմ, միջազգային բարձրաստիճան ներկայացուցիչներն ինձ ասել են՝ բա էս ո՞նց ա, ախր մենք էս փաստերի մասին ընդհանրապես չգիտենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ինձ ասել են՝ կարո՞ղ եք դա փոխանցել ձեր իշխանություններին, էլի փոխանցել եմ, ճիշտ է՝ երկրորդ անգամ շատ դեպքերում չի եղել հնարավորություն՝ համոզվելու, բայց հետագայում գործողությունները երբ վերլուծում եմ, տեսնում եմ, որ տեղյակ չեն էդ մարդիկ էս կոնկրետությունների մասին»,- նշել է Թաթոյանը: