Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թաթոյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին

759
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 12:00
Թաթոյանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին

«Մենք ստեղծել ենք նոր կազմակերպություն, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ: Այն չունի որևէ օլիգարխի ֆինանսավորում, հիմնված է սփյուռքի հայրենակիցների ֆինանսավորման վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ով խոսել է նաև քաղաքական թեմաների մասին: «Քաղաքական որևէ գործընթացի մեջ ներգրավված չեմ, հիմնադրամի հետ կապված իրականացնելու եմ հանրային ակտիվ գործունեություն, ինչ վերաբերում է վարչապետի թեկնածու և այլն, հանրությունն իմ կարողությունները լավ գիտի, ես իմ կարողությունները լավ գիտեմ, իմ արարքներին վրա վստահ եմ, այս պահին ես ինձ տեսնում եմ այստեղ, որպեսզի իրականացնեմ այս գործունեությունը»,- հավելել է Թաթոյանը: