Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«ՀՀ-ում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա». Արման Թաթոյան

297
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 11:48
«ՀՀ-ում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պնդմամբ՝ քաղաքական այսօրվա համակարգը մարդուն չի ծառայում, ծառայում է քաղաքական շահերին: «ՀՀ-ում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա: Ամեն ինչ կենտրոնացած է մեկ կուսակցության ձեռքում, նրա շահերին է ծառայեցվում պետության բոլոր ռեսուրսները, կուսակցությունն անընդհատ ներթափանցում է պետական ապարատի մեջ: Լսած կա՞ք, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավոր քննադատի Կառավարությանը: Կառավարության ղեկավարը պատգամավորներին վերաբերվում է որպես իր աշխատողների, պատգամավորները չունեն ինքնուրույնություն. սա լրջագույն խնդիր է երկրի համար»,- նշել է Թաթոյանը: