Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կոչ է արել սեպտեմբերին կրկին հանդիպել

1674
Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 10:48
Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կոչ է արել սեպտեմբերին կրկին հանդիպել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի միջև կարգավորման հետագա քայլերը՝ կողմերին կոչ անելով կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Պետքարտուղարն իր ցավակցությունն է հայտնել մարդկային կորուստների համար և շեշտել անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա ռազմական գործողությունները՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը»,- հայտնել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: