Տեղի կունենա նոր հանդիպում` 3+2+2 ձևաչափով. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով ըստ էության հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Սաղաթելյանը հանդես էր եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների համահավաք՝ քննարկելու իրավիճակից դուրս գալու ելքերը: «Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ: Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցեև միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ՝ հույսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ»,- նշել էր նա։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին տեղի է ունենալու նոր հանդիպում՝ 3+2+2 ֆորմատով, մասնակցելու են ՀՀ և ԼՂ նախկին նախագահները և երկու կաթողիկոսները: Թերահավատ են Արամ 1-ինի հարցում, ով սիրում է բոլորի հետ «խաղեր տալ», մյուսները տվել են նախնական համաձայնություն: Հանդիպումից հետո նախատեսվում է, որ այս պատկառելի ֆորմատը հանդես կգա հայտարարությամբ՝ սթափության կոչ անելով իշխանություններին: Մյուս քայլերը քննարկվեն հանդիպման ժամանակ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
