Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Եղիսաբեթ II-ը հուղարկավորվեց Լոնդոնում

2053
Երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ., 22:30
Եղիսաբեթ II-ը հուղարկավորվեց Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դագաղն իջեցրել են Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի մատուռի դամբարան, գրում են բրիտանական լրատվամիջոցները։

Եղիսաբեթ II-ը կհանգչի դամբարանում՝ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողքին։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի է ունեցել միապետի հուղարկավորությունը, ով մահացել է սեպտեմբերի 8-ին շոտլանդական Բալմորալ ամրոցում 96 տարեկան հասակում։