Տաջիկստանն ու Ղրղզստանը խաղաղություն են կնքել
![]() Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահներն արձանագրություն են ստորագրել սահմանին իրավիճակի կայունացման և երկու պետությունների միջև խաղաղության հաստատման մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Ինչպես հայտարարել են Ղրղզստանի կառավարությունում, արձանագրության հիմնական էությունն իրավիճակի կայունացումն է և երկու երկրների միջև խաղաղության հաստատումը, իրավիճակը կարգավորելու աշխատանքը։ Հիշեցնենք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հերթական սրումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։ Սահմանի գրեթե ողջ երկայնքով ամբողջ օրը կատաղի մարտեր են մղվել, և միայն գիշերը ձեռք է բերվել զինադադար։ Սեպտեմբերի 17-ի առավոտյան պարբերական բախումները վերսկսվել են։ Ղրղզական կողմի տվյալներով՝ մարտերի արդյունքում զոհվել է երկրի 59 քաղաքացի, վիրավորվել՝ 163-ը։ Տաջիկստանում հայտնել են 41 զոհի և մի քանի տասնյակ վիրավորների մասին: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
