Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ծառուկյանի դուստրը և նրա ամուսինը հրավիրվել են դատախազություն

230
Երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ., 16:00
Ծառուկյանի դուստրը և նրա ամուսինը հրավիրվել են դատախազություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը և նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ռոզա Ծառուկյանը և ամուսինը հրավիրվել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: