Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

699
Երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ., 13:54
Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան

Մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը տանող քայլերը։ «Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ անաղմուկ ու գործնական և կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, կողջունվի: Կարո՞ղ են արդյոք նման բարձր հայտարարություններն ու գործողությունները նպաստել այդ կարգավորմանը, տեսնենք, ժամանակի ընթացքում հասկանալի կլինի»,- նշել է նա, փոխանցում է РИА Новости-ն: