«Լավ կառավարեք՝ մարդիկ դուրս չգան փողոց. ամենաթողություն է». Գագիկ Գինոսյան
![]() «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը նշեց. «Ասում են՝ ռուսը որ գնաց, դո՞ւք եք պահելու սահմանը. այդքան ստրկամիտ մի՛ եղեք, ոչ ոք մեզ չի պահելու, իսկ ով էլ կանգնի մեր կողքին, կկանգնի այն ժամանակ, երբ մեր ճակատագրին տեր կանգնելու վճռականություն կունենանք: Քանի դեռ պետք է ծնկաչոք աղերսենք, որ մեզ պահեն, ավելի են ցած նետելու»: Հարցին, որ եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեր դաշնակիցը, այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք միայնակ, Գագիկ Գինոսյանը պատասխանեց. «Վարդենիսից Արտանիշ, Վերին Շորժայից մինչև Գորիս և Կապան ոչ մի տեղ ռուսական հետք չենք տեսնում. երբ սկսում ենք աղերսել, որ մեզ պահեն, հետևանքը սա է: Ո՞ւր է մեր դաշնակիցը, ինչո՞ւ է ռուսական ռազմաբազան անտերության մատնված, չտեսանք, որ որևէ տեղ ռուսական զորքը որևէ հարձակում կասեցներ»: Անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին՝ Գագիկ Գինոսյանը շեշտեց՝ հերյուրանք տարածելուց բացի ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից գաղափարական որևէ ելույթ չի լսել: Իշխանությունների վարած քաղաքականությանը անդրադառնալով՝ Գինոսյանն ասաց. «Լավ կառավարեք՝ մարդիկ դուրս չգան փողոց. ամենաթողություն է»: Հայաստանի համար վճռորոշ այս շրջանում Գինոսյանը կարևորում է մտավորականության դերը. «Ունենք մտավորականների պակաս, որոնք գործողության դիմելու վճռականություն կունենան: Մտավորականության առաջնային խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ իրար հանդեպ «թարախ շնչող» իշխանական և ընդդիմադիր թևերի մեջտեղում կա ազգ: Մտավորականությունը պետք է գտնի գաղափար և դրա շուրջ համախմբի հասարակությանը»: |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
