«Պատերազմը՝ երեխաների աչքերով». Վրույր Թադևոսյան
![]() Լրագրող Վրույր Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Պատերազմը՝ երեխաների աչքերով... Գրիգորին ապրում է Արցախի սահմանամերձ Կարմիր Շուկա գյուղում։ Նա արդեն հասցրել է տեսնել 2 պատերազմ... Լսեք նրան։ Այս երեխաների պատմությունները կռվի, ապրելու և հաղթանակների մասին ձեզ կստիպեն արտասվել, ծիծաղել և ցնցվել՝ տեսնելով անիրական թվացող ճակատագրեր մեր կողքին... Արցախի սահմանամերձ շրջանների երեխաներն ստիպված էին տեսնել պատերազմ, կռիվ ու կորուստ՝ ծնված օրվանից... Վերջապես ժամանակն է ձեզ ներկայացնել իմ հեղինակային վավերագրական ֆիլմը՝ The Tales of The Blue Sky, որը ձեզ կտանի սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների աշխարհ։ Իսկ այնտեղ խորը վերքեր կան... Ես իմ ճանապարհն եմ անցել պատերազմի ու քաոսի միջով, և երբ սկսվեց Արցախի 44-օրյա պատերազմը, սարսափելի իրականության հետ առերեսվեցի. մի ամբողջ նոր սերունդ, որ դեռ կյանք չի տեսել, 30 տարի անց աչքերը բացելուն պես ապրելու է այն նույն մղձավանջը, ինչ ես, մենք... Այդ ժամանակ էր, երբ որոշեցի ինձ համար առաքելություն դարձնել սահմանամերձ գյուղերում ապրող երեխաներին օգնելը...»: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
