Տաջիկստանի հետ հակամարտության հետևանքով Ղրղզստանի զոհերի թիվը հասել է 59-ի
1837
Կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ., 22:24
![]() Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունում Ղրղզստանի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 59-ի, գրում է TASS-ը։ Երկու երկրների սահմանապահների միջև ծանր զինատեսակների կիրառմամբ մարտերն սկսվել են սեպտեմբերի 14-ին և ընթացել երկու երկրների ընդհանուր սահմանի ողջ երկայնքով։ Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը պայմանավորվել են հրադադարի և հակամարտությունը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու շուրջ։ Սակայն նույն օրը երեկոյան ռազմական գործողությունները վերսկսվել են և շարունակվել սեպտեմբերի 17-ին ընդհանուր սահմանի առանձին հատվածներում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
