Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել». Սիդորով

922
Շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ., 22:21
«ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել». Սիդորով

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում փորձում է հնարավորինս օբյեկտիվ լինել, եզրակացությունների մասին դեռ վաղ է խոսել, նման հայտարարություն է արել առաքելության ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով ՀՀ դիմումին ու դրա ընթացքին:

«Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմաններին զարգացումները ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ են ստեղծել: Սակայն կազմակերպությունը դեռ «սուրը պատյանից չի հանում», այլ առաջնահերթությունը տալիս է լարվածությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելուն: Կարծում եմ՝ այս ուղղությամբ աշխատանքները մեծ հեռանկարներ ունեն»,- ընդգծել է նա։