Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին»․ Էրդողան

989
Շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ., 20:00
«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողության» ավարտի մասին․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքներին ի պատասխան սկսված օպերացիայի ավարտի մասին։ Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա դրա քննարկումը իմաստ չունի։ Ըստ պարոն Իլհամից ստացած տեղեկությունների՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղավորվել են անվտանգ դիրքերում: Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ զերծ մնալ Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել նախկին պարտավորությունների համաձայն և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա: Մաղթում ենք, որ մեր տարածաշրջանում նորմալացման գործընթացները հաջողությամբ ավարտվեն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը երկար ժամանակ կապահովվեն»,- ասել է Էրդողանը լրագրողներին՝ Սամարղանդից վերադառնալուն պես։