Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2022 թ.

Ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված

737
Ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ., 18:12
Ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որ Վանաձոր քաղաքի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ռումբ է դրված: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դատարանի աշխատակիցները տարհանվել են, որպեսզի հրշեջները կարողանան կատարեն որոնողական աշխատանքներ: Ոստիկանությունը պարզում է ահազանգի հեղինակի ինքնությունը: