Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով». Շոլց

741
Հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ., 10:54
«Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով». Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը,Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով և զերծ մնալ հետագա սրացումներից. «Ռազմական ​​բախումները ոչինչ չեն լուծում, դրանք հանգեցնում են զոհերի։ Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»։

Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: