Freedom House-ը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը
![]() ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող խաղաղ գործընթացը հարգելով՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է Հայաստանի տարածքում անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները: Այս մասին հայտարարում է Freedom House-ի նախագահ Մայքըլ Աբրամովիչը՝ ավելացնելով, որ երկու երկրների հարաբերությունները պիտի ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների ներքո։ «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի կառավարությանը, ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ դիմել հրադադարի կոչերով: Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու հարցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը»,- ասել է Աբրամովիչը՝ կոչ անելով լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
