«Ադրբեջանի զինված ուժերն ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը». Արման Թաթոյան
![]() ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Գեղարքունիքում Սոթքից, Վերին Շորժայից, Նորաբակից և Կութից բացի, ավելացել են նաև Ազատ, Այրք, Տրետուք, Կուտական գյուղերի ուղղությունները: Թիրախավորել են բնակիչներին պատկանող տները, անասնագոմերը, վնասել են մեքենաներ կամ ոչնչացվել Սոթքում, Նորաբակում, Կուտականում, Կութում, Այրքում: Ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված զգալի վնասներ են պատճառել հատկապես այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և հրետակոծությունների տակ են թողել իրենց կենդանիներին: Սա մարդկանց կանգնեցնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ՝ զրկելով ապրուստից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից»: Աղբյուրը` Արման Թաթոյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
