Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան». Արման Թաթոյանը

1587
Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 10:36
«Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան». Արման Թաթոյանը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան՝ ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում:

Ադրբեջանի նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին (առաջնահերթ) պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն:

Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունունը՝ լուծելով անհրաժեշտ պայմանները:

Դատարանի իրավազորությունը կարող ենք նաև ճանաչել ժամանակավորապես, բայց դա պետք է անել անհապաղ: Սրա համար կան բոլոր հիմքերը և դատարանի կանոնադրությունն էլ տալիս է այդ հնարավորությունը»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան