Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի օգնենք հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

651
Չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ., 10:18
Միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի օգնենք հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի օգնենք հնարավորինս արագ կայունացնել իրավիճակը»,- ​​ասել է նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: