Ռուսաստանում հերթական թոփ-մենեջերն է մահացել անհեթեթ պայմաններում
![]() Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման կորպորացիայի ավիացիոն գործունեության գործադիր տնօրեն Իվան Պեչորինը մահացել է Վլադիվոստոկի Ռուսսկի կղզու մոտ: Այս մասին հայտնում է մամուլի ծառայությունը։ Պեչորինը մասնակցել է Արևելյան տնտեսական ֆորումին, որն անցկացվել է Վլադիվոստոկում սեպտեմբերի 5-ից 8-ը։ Նա ներգրավված էր Հեռավոր Արևելքի ավիացիոն հասանելիության զարգացմանը, ներառյալ՝ ուղևորների օդային փոխադրումների աջակցությունը, օդանավակայանի ենթակառուցվածքների արդիականացումը և նոր թռիչքուղիների կառուցումը: Փետրվարին կորպորացիայի 43-ամյա գլխավոր տնօրեն, Նիժնի Նովգորոդի մարզի նախկին փոխնահանգապետ Իգոր Նոսովը մահացել էր կաթվածից։ Սա վերջին շրջանում Ռուսաստանում խոշոր պաշտոնյաների և գործարարների առաջին մահը չէ։ Հունվարին 60-ամյա Լեոնիդ Շուլմանին մահացած էին գտել, փետրվարին՝ 61-ամյա Ալեքսանդր Տյուլյակովին։ Երկուսն էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել «Գազպրոմի» կառույցում և իբր, ինքնասպան են եղել։ Ապրիլին Մոսկվայում մահացած են գտել «Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևին, նրա դստերն ու կնոջը։ Ըստ քննիչների, Ավաևը նախ կրակել է իր ընտանիքի վրա, իսկ հետո կրակել է ինքն իրեն։ Մի քանի օր անց նմանատիպ դեպք է տեղի ունեցել Իսպանիայում, որտեղ մահացած են գտել Novatek-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենյային, նրա կնոջն ու դստերը։ Հուլիսին Սանկտ Պետերբուրգի արվարձաններում գնդակահարված հայտնաբերեցին Astra Shipping տրանսպորտային կազմակերպության ղեկավար Յուրի Վորոնովին, որը զբաղվում էր «Գազպրոմ»-ի արկտիկական պայմանագրերով։ Վերջերս Մոսկվայում մահացել է Lukoil-ի փոխնախագահ Ռավիլ Մագանովը։ 67-ամյա թոփ-մենեջերն ընկել է հիվանդանոցի պատուհանից: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
