Ռոստովում պայթյուններ են լսվում, աշխատում է ՀՕՊ-ը
852
Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 19:36
![]() Ռոստովի մարզի Չալթր գյուղի մոտ հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Բազա» թելեգրամ-ալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։ Տեղի բնակիչների կողմից հրապարակված կադրերում երևում է, որ անտառային գոտու հետևում սև ծխի սյուներ են: Բացի այդ, դատելով Տագանրոգում արված տեսանյութից, հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է։ Սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։ «Հենց պայթյուն է եղել։ Ոչ թե շրխկոց, դխկոց, այլ՝ պայթյուն: Շատ սարսափելի էր։ Ես սա երբեք չեմ լսել, կյանքումս առաջին անգամ եմ դա լսում»,- տեսանյութում ասում է ականատեսներից մեկը։ Հաղորդվում է նաև, որ պայթյունի նման ձայներ են հնչել Ռոստովում, Ազովում, Նովոշախտինսկում, Շախտիում, Նովոչերկասկում, Ակսայում և Յեյսկում։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
