Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Թող մի հատ հայելու մեջ նայեն իրենց». Իշխան Սաղաթելյան

562
Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 14:00
«Թող մի հատ հայելու մեջ նայեն իրենց». Իշխան Սաղաթելյան

«Երկիրը գտնվում է մեծ մարտահրավերների, սպառնալիքների առջև, իսկ ԱԺ-ում գտնվող քաղաքական մեծամասնությունը ոչ միայն լեգիտիմ չէ, այլև չի սպասարկում Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերը, հետևաբար, երբ խոսում են լեգիտիմության մասին, թող մի հատ հայելու մեջ նայեն իրենց, տեսնեն երկրի իրավիճակը, հասկանան՝ իրենք մեր պետության ու ժողովրդի հետ կապ ունե՞ն, թե՞ չէ»,- արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ «ԱԺ-ն ունի ամենաբարձր լեգիտիմությունը, իսկ ընդդիմությունը ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է», ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: