«ՔՊ-ն Արցախը զոհաբերելու գործում միայնակ է». Իշխան Սաղաթելյան
«Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա խոստացած ու նաև դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է ԱԺ-ում դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին: Այսօրվա ԱԺ-ի՝ այսպես կոչված մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն՝ ՀՀ կարմիր գծերի մասին, մասնավորապես, հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ուրեմն հարկավոր է նրանց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ»,- այս մասին ընդդիմության նախաձեռնած՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Հավատարիմ թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն ու հասկանան, որ հայ ժողովուրդը, Հայաստանի, Արցախի քաղաքական բոլոր առողջ ուժերը տեր են իրենց հայրենիքին ու ՔՊ-ն Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում գտնվում է միայնակ»: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36