Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ում գնահատել են Ուկրաինայի հաջողությունն արևելքում և Իզյումի վերադարձը. NYT

1376
Կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ., 10:12
ԱՄՆ-ում գնահատել են Ուկրաինայի հաջողությունն արևելքում և Իզյումի վերադարձը. NYT

Ուկրաինական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ ռուսական ուժերը հետ են քաշվել Խարկովի Կուպյանսկ և Իզյում քաղաքներից, իսկ ուկրաինական ուժերն արդեն Լիսիչանսկի և Կրասնի Լիմանի մերձակայքում են:

Վլադիմիր Զելենսկին էլ տեղեկացրել էր, որ Խարկովի շրջանի ավելի քան 30 բնակավայր անցել է Կիևի վերահսկողության տակ:

Հաջողությունները արևելքում, մասնավորապես, Իզյումի վերադարձը, Ուկրաինայի կարևորագույն ձեռքբերումներն են, բայց դեռ պարզ չէ, թե դրանք ռազմավարական ինչ նշանակություն կունենան, այս մասին գրում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսն ասել է, որ Ուկրաինայի ջանքերը՝ հարավում և արևելքում հողերը վերադարձնելու ուղղությամբ, կարող են առաջընթաց ունենալ ավելի արագ, քան նա կարծում էր, և նույնիսկ ճանապարհ հարթել հաջորդ տարի Ղրիմը վերադարձնելու փորձի համար: