Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Համոզված եմ՝ ընդդիմությունն ազնվություն կունենա պատասխանելու երեք կարևորագույն հարցերի». Ա. Թովմասյան

684
Շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ., 12:00
«Համոզված եմ՝ ընդդիմությունն ազնվություն կունենա պատասխանելու երեք կարևորագույն հարցերի». Ա. Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Չնայած մեր օրերում ամենուր տիրող տոտալ անտարբերությանը և մեր երկրի (ինչպես նաև ողջ աշխարհի) անորոշ ապագային, համոզված եմ, որ ընդդիմությունը ազնվություն կունենա պատասխանելու այն երեք կարևորագույն հարցերին, որոնք այս պահին ամենաշատն են հետաքրքրում նրա աջակիցներին։ Ավելին, այդ հարցերի ուղիղ ու միանշանակ պատասխաններից կախված է ընդդիմությանն աջակցելը իր բազմահազարանոց «զինվորների» կողմից:
1. Ո՞վ է ընդդիմության վարչապետի թեկնածուն.
2. Ի՞նչ թիմով է փոխարինվելու այսօրվա վարչակազմը (կառավարության կազմ, անվանական).
3. Ո՞ր աշխարհաքաղաքական (հավաքական արևմուտք, հյուսիս) զարգացման ուղղով է շարժվելու Հայաստանը:
Ընդդիմությունը պետք է լինի անկեղծ ու հստակ իր աջակիցների հետ, ներկայացնելով, թե ո՞վ և ի՞նչ թիմով է փոխարինելու նիկոլին՝ սա է ըննդիմության օրհասական խնդիրը»:

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան