ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՌԴ ԱԳ նախարարի՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը բանակցություններ են վարել․ հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Դիվանագետները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մտքեր են փոխանակել ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման տարբեր ասպեկտների, ձեռնարկված քայլերի, վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև՝ մտքեր փոխանակել այս գործընթացների հեռանկարների վերաբերյալ։ Բացի այդ, Բայրամովը և Խովաևը կարևորել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24