Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը կմասնակցեն Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովին

589
Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 14:24
Փաշինյանը, Էրդողանը և Ալիևը կմասնակցեն Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովին

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հյուրի կարգավիճակով կմասնակցեն գագաթնաժողովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։