Նորվեգիան Ուկրաինային է հանձնել Hellfire հակատանկային հրթիռներ
![]() Նորվեգիան Ուկրաինային է փոխանցել մոտ 160 Hellfire հրթիռներ, արձակման հարթակներ, ուղղորդող ստորաբաժանումներ և գիշերային տեսողության սարքեր, որոնք ծառայում էին Նորվեգիայի բանակին, հայտարարել է պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Սա այն զենքն է, որը խնդրել է Ուկրաինան, և այն օգտակար կլինի ռուսական օկուպացիոն ուժերի դեմ պայքարում»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ հրթիռը հեշտ է կառավարվում, այն կարող է օգտագործվել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային թիրախների դեմ։ Hellfire-ը տարբեր մոդիֆիկացիաներով ամերիկյան կառավարվող հակատանկային և զենիթային հրթիռ է, որն արձակվում է փակ դիրքից՝ առանց թիրախի հետ անմիջական տեսողական շփման։ Օգտագործվում է ուժեղ պաշտպանություն ունեցող օբյեկտների՝ ուղղաթիռների, ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի, վերգետնյա տրանսպորտային միջոցների դեմ։ Խոցելիության հեռահարությունը հասնում է 8 կիլոմետրի։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
